Ձմեռային…

<<Եթե ես ձյան փաթիլ լինեի>>

Եթե ես ձյան փաթիլ լինեի, ես շատ ավելի շուտ պարելով ցած կընկնեի, որպեսզի երեխաները  շուտ ուրախանային: Երբ ես առաջին անգամ ընկա գետնին, ես հասկացա, որ դա շատ ուրախ գործ է:  Բայց մի քանի օր հետո  ես հասկացա, որ ձյան փաթիլի վրայով շատ ու շատ մարդիկ են  քայլում: Այդ ամենը զգալուց հետո  հասկացա, որ ես այլևս չեմ ուզում իջնել գետնին, որ երեխաներն ուրախանան և իմ վրայով քայլեն:  Այդպիսով ես  ամենահետաքրքիր ձյան փաթիլն եմ , որ չի իջնում այլևս աշխարհի վրա:

 

<<Անձյուն ձմեռը>>

Լինում է, չի լինում մի Ձմեռ է լինում; Մի օր Ձմռանը ձյուն չի գալիս, այդ պատճառով ամբողջ քաղաքի մարդիկ խուճապի են  հայտնվում : Մի օր այնպես է լինում, որ բոլոր մարդիկ հավաքվում են և որոշում, որ այս եղանակին ձյուն չի կարող չլինել: Գլուխ գխի են տալիս և որոշում են, որ պետք է գնալ մի շատ ցուրտ տեղ և բերել շատ ու շատ  ձյուն: Հավաքվում են, որ գնան և հանակարծ ձյուն է գալիս: Մարդիկ քեֆ են անում և մյուս օրը նոր գնում տուն: Այդպես հորինվածքը վերջանում է:

 

 

<<Ձմռան նվերները>>

Բոլորս գիտենք Ձմեռ պապիկի մասին և բոլորս էլ սիրում ենք նրան: Մի ընտանիք տոնածառը դրել էր շատ շուտ, այդ պատճառով Ձմեռ պապիկը նրան մենակ այդ ժամանակ նվերներ բերեց: Նոր տարուն  Ձմեռ պապիկը նրան նվեր չբերեց և նա շատ նեղվեց, որովհետև բոլոր նրա ընկերները նոր նվերներ էին ստացել, իսկ նա իր այն նվերը չէր կարող բերել և ցույց տալ նրանց: Ինչու, որովհետև այդ նվերը կախարդական էր: Երբ այդ նվերը դուրս հագնեիր, դառնալու էր մի մեծ փաթիլ, որը կարող էր ծածկել ամբողջ քաղաքը: Դրա համար էլ նա այդ նվերը դրսում չէր  հանում:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *