Ահմադը

1. Անծանոթ բառերը դո՛ւրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

Բոլորած-լրացած։

Հանաք-ժողովրդական Կատակ:

Ժաժ-շարժում

Պատվում-պատվելը։

Քթքթում-քթքթալու ձայնը։

Վրան-անջրաթափանց, սովորաբար՝ բրեզենտե կամ թաղիքե ժամանակավոր կացարան։

 Չուխի-բրդյա նուրբ խավավոր գործվածք։

Գլխիկոր-գլուխը ցած հակած

Ապուշ կտրած-չռած դեմքով նայել։

2. Ո՞ր հատվածներից է երևում, որ Ահմադը ,,տան սիրելի տղան,, էր:

Իհարկե, անունը լսողը կասեր թուրք է, բայց հենց ներս մտներ, տեսներ, թե Ահմադը ինչպես էր ժաժ գալի տանը, հերիք էր, իսկույն կիմանար, որ տան սիրելի տղան է։

Ում կամենում էր, տուն էր բերում, պատվում, ճամփու դնում։ Աղքատը ողորմություն ուզեր, թե հարևանը՝ հացփոխ, իր ձեռքով տաշտից վերցնում էր տալիս։ Տան աղջիկներին ու փոքրերին հրամայում էր, ծեծում էր, սիրում էր, ինչպես և մյուս քեռիներս։ Անասունների համար հոգին տալիս էր։ Մինը հիվանդանալիս գրեթե ինքն էլ հետն էր հիվանդանում, էնքան էր սիրում։ Ինքն էլ էնպես սիրելի էր ամենքին։ Ահմադը հիվանդանում էր թէ չէ՝ մեր ուրախությունն էլ հետը կտրում էր։ Ու ամբողջ օրը տատս ու պապս չորս կողմը պտտվում էին, ինչ-որ լավ բան էին գտնում, շուրջն էին հավաքում, խնդրում էին, թե ուրիշ ինչ կուզի սիրտը։

3. Ներկայացրո՛ւ հայ ընտանիքի և  ծառայի հարաբերությունները:

Ահմադը շատ սիրված էր այդ ընտանիքով,անգամ որ նա նրանց ծառան էր և թուրք էր։

4. Պատմվածքից դո՛ւրս գրիր օրհնանքներ:

― Աստված լինի քու օգնականը, բալա ջան,

― Չոր քարին գնալիս՝ չոր քարն էլ կանաչի քեզ համար։ Պակաս օրդ խնդությունով անց կենա․․․

― Քո աշխատանքը մեզ հալալ արա, Ահմադ ջան, մեր աղ ու հացն էլ քեզ հալալ լինի, քո մոր կաթնի պես։ Մեզ մտիցդ գցես ոչ։ Թե աջողություն ունենաս՝ իմացրու, որ հարեհաս լինենք։ Դե, գնա, քեզ մատաղ, աստված բարի ճամփա տա։

― Աստված բարի ճամփա տա, Ահմադ ջան, գնաս բարով, բալա ջան,

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *