ՏՈ՛ՒՐ ՀԱ ՏՈ՛ՒՐ

ՏՈ՛ՒՐ ՀԱ ՏՈ՛ՒՐ
Մարդ մը անընդհատ կ’աղօթէր Աստուծոյ ու կը խնդրէր.
-Աստուա՜ծ, գոնէ անգամ մըն ալ ինծի՛ տուր, ի՞նչ կ՚ ըլլայ։ Տո՜ւր, որպէսզի
քիչ մըն ալ ես մարդավարի* ապրիմ։
Աստուծոյ հրեշտակներէն մէկուն խիղճը կը տանջէ։ Ան
կ’երթայ Բարձրեալին* քով ու կ’ըսէ.
-Տէ՜ր Աստուած, ոչ ոք խնդրանքով այդքան կ’աղօթէ Քեզի։ Մեղք է ան։
Անգամ մըն ալ այդ Մարդուն տուր։
-Ըսելիք չունիմ, կ’օգնեմ, կու տամ։ Բայց բազկաթոռին վրայ երկնցեր է ու
կ’ըսէ՝ տո՛ւր հա տո՛ւր։ Նման մէկուն ինչպէ՞ս տամ։ Անիրաւը գոնէ տեղէն
վեր ելլէր, գործ մը ընէր, ես ալ օգնէի՝ տայի…։

Արևելահայերեն

Մի մարդ անընդհատ աղոթում էր Աստծուն  և  խնդրում։ Աստված գոնե մի անգամ էլ ինձ տուր, ինչ կլինի։ Տուր, որ մի քիչ էլ ես մարդավարի ապրեմ։ Աստծո հրեշտակներից մեկը խղճում է, նա գնում է Աստծո մոտ և ասում.

-Տեր Աստված, ինչ-որ մեկը այդքան աղոթում է քեզ։ Մեղք է նա։ Մի անգամ էլ այդ մարդուն տուր։

-Ասելիք չունեմ կօգնեմ, կտամ։ Բայց պառկել է բազկաթոռին և ասում։

-Տո՚ւր հա տո՚ւր։

Նման մեկին ինչպես տամ։ Անիրավը գոնե տեղից վեր կենար և գործ աներ կօգնեի։

 

copy_25384162-14A2-470B-960F-D3BA6D6DB756

 

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *